Ռամզան Կադիրովին տուգանել են Instagram-ում տեսանյութ հրապարակելուց հետո (տեսանյութ)

08:50 • 21.12.15

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իրեն տուգանել են այն բանից հետո, երբ ինքն Instagram-ում տեսանյութ է հրապարակել. հոլովակում հանրապետության ղեկավարը մեքենա է վարում և երեխաների հետ երգում, ընդ որում` ո՛չ ինքը, ո՛չ երեխաներն ամրագոտիները չեն կապել, գրում է РИА Новости-ն:

 

Հոլովակում երևում է նաև, որ երեխաները մեքենայի հետևի նստարանին են նստած, որտեղ չկան հատուկ մանկական աթոռներ:

 

«Իդեալական մարդիկ աշխարհում չկան... Ցավոք, սխալներ անում եմ նաև ես: Ինչ-որ մեկը տեսանյութում նկատել է, որ ես ղեկին եմ, և իմ ամրագոտին կապված չէ: Այդ մասին հայտնի է դարձել ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության Չեչնիայի վարչության ղեկավար Շամխան Դենիլխանովին: Գնդապետն արագ արձագանքել է: Արձանագրություն է կազմվել, տուգանք է նշանակվել»,- գրել է Կադիրովը տեսանյութի մեկնաբանություններում` ի պատասխան հետևորդների նկատողությունների:
 

Պետության ղեկավարը խոստացել է վճարել տուգանքը երկուշաբթի: Կադիրովը գրել է նաև, որ երեխաները չեն կապել ամրագոտիներն ու չեն ունեցել հատուկ աթոռներ, քանի որ ցանկացել են նկարահանել այդ հոլովակը։
 

Տեսանյութը դիտել այստեղ։

Ռամզան Կադիրովին տուգանել են Instagram-ում տեսանյութ հրապարակելուց հետո (տեսանյութ)