Մեր դահլիճները զիջում են նկարիչների պահանջներին. նկարիչների միության նախագահ
Հայաստանի նկարիչների համար տարին լի էր ցուցահանդեսներով: Ցեղասպանության թանգարանի երեք դահլիճներում մոտ 300 նկարների ցուցադրություն է եղել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
«Մի քիչ ափսոսում եմ, որ որոշ ուղղություններ սկսել են զիջել, օրինակ` պլակատային արվեստն իր դիրքերը սկսել է զիջել: Առաջնային են դառնում այն ուղղությունները, որոնք ակադեմիական հիմքեր չեն պահանջում, դա իմ կարծիքով բացասական երևույթ է»,-ասաց Կարեն Աղամյանը:
Նա նշեց, թե տարվա ընթացքում մոտ 50 ցուցահանդես եղել. «Մեր դահլիճները զիջում են նկարիչների պահանջներին»,-ասաց միության նախագահը:
Խոսելով խնդիրների մասին՝ Կարեն Աղամյանն ասաց, թե նկարիչների կեցության հարցը շատ բարդ է, և միությունը չի կարողանում օգնել նրանց, ովքեր կեցության խնդիրներ ունեն:










