«Միսս տիեզերքի» հաղորդավարն իրեն «սարսափելի վատ» է զգում իր սխալի պատճառով
«Միսս տիեզերք» մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին իրեն «սարսափելի վատ» է զգում թույլ տված սխալի պատճառով. հայտնում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարվին շփոթել է անուններն ու Կոլումբիայի ներկայացուցիչ Արիանդա Գուտերեսին հաղթող հռչակել՝ ֆիլիպինուհի Ալոնսո Վուրտցբախի փոխարեն:
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել , որ ցանկանում է «սրտանց» ներողություն խնդրել «Միսս Կոլումբիայից» ու «Միսս Ֆիլիպիններից»՝ իր մեծ սխալի համար:
«Ինձ սարսափելի են զգում»,-խոստովանել է Հարվին: Նա նաև ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ նրանց հիասթափեցնելու համար, ու հայտնել, որ սխալը մտածված չի արել:
Որոշ տվյալներով՝ նրա այս գրառումն ավելի ուշ հեռացվել է՝ թույլ տված ուղղագրական սխալների պատճառով: Հաղորդավարը սխալ էր գրել Ֆիլիպինների ու Կոլումբիայի անվանումները:










