Իսրայելի ՆԳՆ ղեկավարը հրաժարական է տվել սեքս-սկանդալի ֆոնին
Իսրայելի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հրաժարական է տվել` սեռական ոտնձգությունների համար կասկածանքի պատճառով, գրում է Лента-ն:
Նա հայտարարել է, որ իր հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են: Ընդ որում՝ քաղաքական գործիչը նշել է, որ սկանդալը բացասաբար է անդրադարձել իր ընտանիքի վրա, հենց այդ պատճառով էլ ինքը որոշել է լքել իր պաշտոնը:
«Մոտ 23 տարի ես հնազանդ և հավատարմորեն ծառայել եմ հասարակությանը` որպես պատգամավոր և նախարար տարբեր գերատեսչություններում` կատարելով կարևոր սոցիալական և հասարակական նպատակների առաջխաղացման առաքելությունը»,- ասել է նախարարը:
Իսրայելի գլխավոր դատախազի խոսքով` առնվազն 7 կին խոստովանել է Շալոմի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին: Քաղաքական գործչի նկատմամբ պաշտոնական հետաքննություն դեռ չի սկսվել:
Նշվում է, որ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Լիկուդ» կուսակցության անդամ Ամիր Օխանը։










