Ֆրանսիայում գտել են Շերլոք Հոլմսի մասին 100-ամյա ֆիլմը
Ֆրանսիայում հայտնաբերվել է լեգենդար հետախույզ Շերլոք Հոլմսի արկածների մասին պատմող ամենաառաջին ֆիլմը, որը նկարահանվել է 1916թ. ու մինչ այժմ համարվում էր կորած:
Ինչպես նշում է euromag.ru-ն, այդ մասին հայտնել է կինեմատոգրաֆի բնագավառի մասնագետներից մեկը` Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Բրոդվելը:
Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Ջիլետի պիեսի հիման վրա: Ի դեպ, դրանում Հոլմսին մարմնավորել է հենց հեղինակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պիեսը 1899թ. գրվել է Շերլոք Հոլմսի կերպարը ստեղծող` բրիտանացի հայտնի գրող Արթուր Քոնան Դոյլի անմիջական մասնակցությամբ:










