Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել պահպանողականները
Իսպանիայում կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող պահպանողական Ժողովրդական կուսակցությունը` երկրի վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ։
Ընտրողների ձայների հաշվարկից հետո կուսակցությունը երկրի երկպալատ խորհրդարանի 350 տեղից ստացել է 123 տեղ, գրում է Deutsche Welle-ն:
Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը ստացել է 90 տեղ, ընդդիմադիր «Պոդեմոս» կուսակցությունը` 69 տեղ, «Քաղաքացիներ» կուսակցությունը` 40 պատգամավորական մանդատ:
Քանի որ խորհրդարանում հայտնվում է միաժամանակ 4 կուսակցություն, բարդ իրավիճակ է ստեղծվում կոալիցիոն համաձայնագրերի համար։










