ԱՄՆ-ում «Աստղային պատերազմների» երկրպագուն մարդ է սպանել ֆիլմի պատճառով. Huffington Post

11:05 • 21.12.15

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 35-ամյա բնակիչ Օգի Հենինգը, ով հանրահայտ «Աստղային պատերազմներ» հոլիվուդյան կինոպատման վառ երկրպագուն է, ծեծելով սպանել է Ջոնաթան Հեմիլին, քանի որ վերջինս կինոթատրոնում ժամանակից շուտ պատմել է ֆիլմաշարի նոր մասի սյուժեն, գրում է Huffington Post-ը։

 

Ինչպես փոխանցում է vz.ru-ն, Հեմիլը, դուրս գալով կինոդահլիճից, սկսել է բարձր-բարձր պատմել երկար սպասված ֆիլմի հետաքրքիր հատվածները: Դա հունից հանել է ֆիլմի դիտման հաջորդ սեանսին սպասող Հենինգին, ով հարձակվել է Հեմիլի վրա ու սկսել նրան դաժանորեն ծեծել:

 

«Չե՞ս հասկանում, թե ինչ արեցիր: Դու հենց նոր խորտակեցիր իմ կյանքը»,- տղամարդուն ծեծելու ընթացքում բղավել է Հենինգը: Հայտնի է, որ 35-ամյա ամերիկացին այնքան է հարվածել իր զոհին, մինչև որ նա դադարել է շարժվել:

 

Աղբյուրը հավելում է, որ նմանատիպ մի այլ դեպք նույն օրը գրանցվել է ամերիկյան Բեյքերսֆիլդ քաղաքում, որտեղ 20-ամյա Ռեյմոնդ Չատֆիլդին ծեծի են ենթարկել ֆիլմի երկրպագուները` սցենարային գաղտնիքները ժամանակից շուտ բացահայտելու համար։

 

 

ԱՄՆ-ում «Աստղային պատերազմների» երկրպագուն մարդ է սպանել ֆիլմի պատճառով. Huffington Post