«Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube-ում ավելի քան 1 մլրդ դիտում է ունեցել (տեսանյութ)

09:26 • 22.12.15

Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube կայքում ավելի քան 1 մլրդ դիտում է ունեցել, գրում է РИА Новости-ն:

 

««Մաշա+Կաշա» սերիան, որը հրապարակվել է Get Movies պորտալում, YouTube-ում ավելի քան 1 մլրդ դիտում է ունեցել»,- հայտնել են «Անիմակկորդ» (Анимаккорд) ընկերությունից։

 

Այդ սերիան դարձել է առաջին ռուսալեզու տեսանյութը, որը նման քանակությամբ օգտատերեր են դիտել:
 

Համաձայն կայքի տվյալների` սերիան այնտեղ տեղադրվել է 2012-ին: Մուլտֆիլմի այդ մասը պատմում է Մաշա անունով աղջկա մասին, ով չափազանց շատ շիլա է պատրաստում և փորձում է հաղթահարել այդ խնդիրն անտառի կենդանիների օգնությամբ:

 

«Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube-ում ավելի քան 1 մլրդ դիտում է ունեցել (տեսանյութ)