Հարիսոն Ֆորդը 50 անգամ ավելի շատ է վճարվել, քան «Աստղային պատերազմների» մյուս դերասանները
«Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» 7-րդ մասի պրեմիերան առաջին իսկ օրերին տոմսերի վաճառքի ռեկորդներ սահմանեց ողջ աշխարհով մեկ:
Ինչպես նշում է Tech Insider-ը` տոմսերի ահռելի մեծ քանակությամբ վաճառքից բացի մարդկանց ապշեցրել են դերասանների աշխատավարձը պատկերող թվերը:
Բրիտանական պարբերականները հաղորդում են, որ Հարիսոն Ֆորդը միայն ֆիլմի 7-րդ մասում Հան Սոլոյի դերակատարման համար կստանա 34 մլն դոլար: Մեկ այլ աղբյուրի համաձայն` այդ թիվը կազմում է 10-20 մլն դոլար, որը ևս բավականին բարձր է, և 73-ամյա դերասանի եկամուտը ավելի է կազմում, քան իր գործընկերներինը:
Նշվում է, որ ֆիլմի դերակատարներ Դեյզի Ռիդլին և Ջոն Բոյեգան 100-300 000 դոլար աշխատավարձ են ստանում, որը 50 անգամ ցածր է Ֆորդի եկամուտից:










