528.000.000 դոլար. «Աստղային պատերազմների» նոր մասը բացարձակ ռեկորդ է սահմանել

15:39 • 22.12.15

Հոլիվուդյան հանրահայտ «Աստղային պատերազմներ» կինոպատման նոր` 7-րդ մասը բացարձակ ռեկորդ է սահմանել` անցած հանգստյան օրերին համաշխարհային կինովարձույթում հավաքելով 528 մլն դոլար:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Walt Disney ընկերության գործադիր նախագահ Բոբ Այգերը: Նա մանրամասնել է, որ տվյալ հաշվարկն իր մեջ չի ներառում Չինաստանի կինոթատրոններում գրանցված ցուցանիշները:

 

Այսպիսով՝ այս ֆիլմը գերազանցել է «Յուրայի դարաշրջանի աշխարհը» կինոնկարի ռեկորդը, որը համաշխարհային կինովարձույթում հավաքել էր 525 մլն դոլար: Աղբյուրը հավելում է, որ «Աստղային պատերազմների» նոր ֆիլմն ԱՄՆ-ում առաջին հանգստյան օրերի կտրվածքով հավաքել է 238 մլն-ից ավելի գումար, ինչը ևս ռեկորդ է։
 

528.000.000 դոլար. «Աստղային պատերազմների» նոր մասը բացարձակ ռեկորդ է սահմանել