Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվել է Տարանտինոյի աստղը (լուսանկարներ, տեսանյութ)

12:15 • 22.12.15

Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր, ռեժիսոր ու սցենարիստ Քվենտին Տարանտինոն Լոս Անջելեսի հանրահայտ «Փառքի ծառուղում» իր անվանական աստղն է ստացել, հայտնում է lenta.ru-ն:

 

Նշվում է, որ աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Տարանտինոյի ընկերները, գործընկերներն ու երկրպագուները:

 

«Ես անչափ երջանիկ եմ բազմաթիվ այլ տաղանդավոր մարդկանց պես իմ աստղը «Փառքի ծառուղում» ստանալու կապակցությամբ»,-ասել է Տարանտինոն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 52-ամյա ռեժիսորը 2 անգամ արժանացել է հեղինակավոր «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:
 

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվել է Տարանտինոյի աստղը (լուսանկարներ, տեսանյութ)