Նոր «Բրիջիթ Բարդոն» տարվա մոդել է ճանաչվել (լուսանկարներ)

09:12 • 23.12.15

Գերմանացի 22-ամյա մոդել Աննա Էվերսը, ում անվանում են նոր Բրիջիթ Բարդո, 2015 թվականի մոդել է ճանաչվել: Models.com պորտալը հրապարակել է տարվա մոդելների ամենամյա ցուցակը, փոխանցում է Обозреватель-ը:

 

Շատերը սպասում էին, որ առաջին տեղը կզբաղեցնի Ջիջի Հադիդը կամ նրա ընկերուհի Քենդալ Ջեները: Սակայն նրանք հայտնվել են 2-րդ և 3-րդ հորիզոնականում՝ համապատասխանաբար:

 

Գերմանացի մոդելին բոլորը միաձայն անվանում են 2-րդ Բրիջիթ Բարդո: Նմանություն իսկապես կա` փարթամ շեկ մազեր, հաստ շրթունքներ, խորաթափանց հայացք: Անձամբ Էվերսը խոստովանում է, որ հայտնի ֆրանսուհու հետ համեմատությունն  իրեն շոյում է:

 

«Ես մեծ հպարտություն եմ զգում, երբ ինձ համեմատում են նրա հետ»,- ասել է Էվերսը:

 

«Տարվա մոդել» վարկանշային ցուցակը Models.com պորտալը կազմում է նորաձևության ոլորտի 250 պրոֆեսիոնալների գնահատականի հիման վրա: Զուգահեռ հարցում է անցկացվում նաև ընթերցողների շրջանում: Ի դեպ, ընթերցողներն առաջին տեղը տվել են Ջիջի Հադիդին։