Բեռլինում «Աստղային պատերազմների» ոճով պատարագ է մատուցվել (տեսանյութ)

14:17 • 23.12.15

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի սիոնիստական եկեղեցին կիրակնօրյա պատարագ է մատուցել հոլիվուդյան «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ոճով։

 

Ինչպես հայտնում է euromag.ru-ն, այսկերպ հոգևորականները ցանկացել են ավելի շատ երիտասարդներ բերել եկեղեցի: Նրանց սպասումներն արդարացել են, քանի որ պատարագին ներկայացել է մոտ 500 մարդ:

 

Հետաքրքրական է, որ որոշ մարդիկ իրենց հետ եկեղեցի են բերել լուսարձակող թրեր ու ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկի` Դարթ Վեյդերի դիմակը։ Պատարագի ընթացքում հնչել է ֆիլմի գլխավոր սաունդթրեքը:

 

 

 

Բեռլինում «Աստղային պատերազմների» ոճով պատարագ է մատուցվել (տեսանյութ)