Բեթհովենի` պատահականորեն հայտնաբերված ձեռագիրն աճուրդում վաճառվել է 100.000 դոլարով
Լյուդվիգ վան Բեթհովենի գրած նոտաները, որոնք հայտնաբերվել են պատահականորեն, աճուրդում վաճառվել են 100.000 դոլարով, հայտնում է buro247.ru-ն:
Բեթհովենի ձեռագրերն աճուրդներում հազվադեպ չեն հայտնվում, սակայն անսպասելիորեն հայտնաբերել նրա նոտաները Կոնեկտիկուտում` ցանկացած հետազոտողի համար, միևնույն է, անակնկալ է:
Հենց այդպես է հայտնաբերվել «Արքա Ստեֆան» ստեղծագործությունից հատվածը: Իր աշխատանքում Բեթհովենը ցանկացել է ներկայացնել հունգարական ազգային կոլորիտը:
Ստեղծագործությունը նրան պատվիրել են Բուդապեշտում թատրոնի շինարարության կապակցությամբ, որը սկսվել է 1808-ին Ֆրանց Ավստրիացու կողմից։
Աճուրդում վաճառված հատվածը պոկված է եղել Բեթհովենի գրառումների տետրից, որում նա աշխատել է «Արքա Ստեֆան»-ի վրա:










