Ֆրանսիայի բնակչուհին հղի է ձևացել` ռումբը կեղծ «փորում» թաքցնելու համար

23:40 • 23.12.15
Ֆրանսիայի բնակչուհին հղի է ձևացել` ռումբը կեղծ «փորում» թաքցնելու համար

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում իբրև թե հղի կնոջ են ձերբակալել` ահաբեկչության ծրագրավորման կասկածանքով:


Ինչպես հաղորդում է The Telegraph-ը` կինը հղի չի եղել, այլ ձևացրել է, թե հղի է և կեղծ փոր եև սարքել` ներսում փայլաթիթեղի գունդ տեղադրելով:


Հատուկ ծառայությունների կարծիքով` փայլաթիթեղը ընտրվել է, որպեսզի մետաղ որոնող սարքը չկարողանա հայտնաբերել թաքնված ռումբը:


Կասկածյալի տունը  հետախուզելու  ժամանակ  ոստիկանությունը  նրա համակարգչում ծայրահեղական նյութեր և ռումբ պատրաստելու մասին տեղեկություններ է հայտնաբերել: Սակայն պայթուցիկներ չեն գտնվել: