Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչուններ» ֆիլմը կարող է հայտնվել «Օսկարի» հավակնորդների ցուցակում

22:54 • 23.12.15

Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում նկարահանված ֆիլմը, որը կրում է «Կորուսյալ թռչուններ» խորագիրը, կարող է հայտնվել «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների ցուցակում:


Այս մասին տեղեկացնում է Prensa Centro Armenio-ն` նշելով, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2016-ի   փետրվարի 28-ին, իսկ հավակնորդների վերջնական ցուցակը կհրապարակվի հունվարի 14-ին:  «Կորուսյալ թռչուններ» ֆիլմը դիտարկվում է որպես հնարավոր թեկնածու 11 անվանակարգերում:


Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը հայազգի Արեն  Փերդեջին է,  համառեժիսորը՝ թուրք Ալէ Ալյամաջը: Գլխավոր դերակատարները ևս հայ և  թուրք են` ի դեմս Դիլա Ուլուջայի և Հերոս Ագոփյանի:  Ֆիլմը էկրան է բարձրացել հունիսի 30-ին:

 

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչուններ» ֆիլմը կարող է հայտնվել «Օսկարի» հավակնորդների ցուցակում