Երևանում մի շարք թանգարաններ կաշխատեն Ամանորի արձակուրդների ընթացքում
Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով՝ ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդների ընթացքում՝ 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին` ժամը 12:00-17:00 իրենց դռները կբացեն այցելուների առջև, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:










