Նիկիտա Միխալկովը կոչ է արել «Օսկարի» եվրասիական տարբերակ ստեղծել

22:19 • 23.12.15

ՌԴ կինեմատոգրաֆիստների միության ղեկավար, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը կոչ է արել կինոմրցանակ ստեղծել, որը կդառնա «Օսկարի» եվրասիական տարբերակը:


«Կարծում եմ, որ այսօր որոշակի տաբու է գործում, պատ կա մեր մշակույթի, գրականության համար… Ինչ վերաբերում է մեր երկրին և այսօրվա իրավիճակին, կցանկանայինք, որ մեկ այլ ձայն հնչի աշխարհում», - Lenta.ru-ի փոխանցմամբ` իր ցանկությունը մեկնաբանել է Միխալկովը: 


Ռեժիսորի խոսքով`նոր կինոմրցանակը պետք է շնորհեն «Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և բոլոր մյուս երկրների ներկայացուցիչները, որոնք մտնում են եվրասիական աշխարհի կազմի մեջ»:

 

Միխալկովը նշել է, որ այդ միտքը ոգևորվածությամբ են ընդունել Չինաստանում և Հնդկաստանում:


 

Նիկիտա Միխալկովը կոչ է արել «Օսկարի» եվրասիական տարբերակ ստեղծել