ԱՄՆ-ում «Աստղային պատերազմների» երկրպագուն սպառնացել է սպանել օգտատերերից մեկին ֆիլմի պատճառով
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում ձերբակալվել է հոլիվուդյան հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի երկրպագուներից մեկը, ով սպառնացել է սպանել օգտատերերից մեկին՝ իրեն նոր ֆիլմի սյուժետային մանրամասները չպատմելու համար։
Ինչպես նշում է lenta.ru-ն, ձերբակալվածը` ոմն Արթուր Ռոյ, Facebook-ի միջոցով ծանոթացել է «Աստղային պատերազմների» նոր մասը դիտած դպրոցականի հետ ու նամակագրության ընթացքում խնդրել է պատմել ֆիլմի սյուժետային առանձնահատկությունների մասին:
Սակայն դպրոցականը հրաժարվել է, ու նրանց միջև վեճ է ծագել: Որպես սպառնալիք` Ռոյը հրապարակել է ատրճանակով լուսանկար ու ասել, որ անպայման գտնելու է դպրոցականին: Վերջինս շատ է վախեցել այս ամենից ու ոստիկանություն է հայտնել։
Ռոյի գործով դատը կկայանա հունվարին։










