Նկարիչն ամանորյա տեսարաններ է պատկերել մանկական հիվանդանոցի պատուհաններին (լուսանկարներ)
Բրիտանացի նկարիչ Թոմ Բեյքերը ճանաչում է ձեռք բերել ստեղծագործելու իր յուրահատուկ տեխնիկայի շնորհիվ: Նա հեքիաթային ձմեռային տեսարաններ է պատկերում պատուհաններին` օգտագործելով միայն արհեստական ձյան բալոններ։
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, նրա աշխատանքներն այնքան են դուր եկել մարդկանց, որ հիմա բրիտանացին պատուհանները նկարազարդելու բազմաթիվ պատվերներ է ստանում ոչ միայն մասնավոր անձանցից, այլև` կազմակերպություններից:
AdMe.Ru-ի կարծիքով՝ Բեյքերի լավագույն նախագիծն իրագործվել է Բերքշիրում գտնվող մանկական հոսպիտալում, որից մի քանի կադր ներկայացնում եք ստորև։ Դրանք այնքան գեղեցիկ են, որ անասելի հաճույք են պատճառել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։
















