Քանյե Ուեսթը որպես մասնակից հանդես կգա American Idol շոուում (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը մասնակցել է American Idol երաժշտական հեռուստանախագծի նախնական լսումների փուլին ու ստացել իր մասնակցությունը հաստատող «ոսկյա տոմսը»։
Ինչպես հայտնում է The Rolling Stone-ը, շոուի ժյուրիին ներկայացված համապատասխան տեսահոլովակում Ուեսթն ասում է հետևյալ տողերը. «Իմ անունը Քանյե է, ես Չիկագոյի հարավային մասից եմ: Իրականում ես պրոդյուսեր եմ, բայց միշտ ցանկացել եմ ռեփեր լինել: Եվ քանի որ ոչ ոք չէր հավատում ինձ, ես որոշեցի այս քայլին դիմել»:
Իսկ երբ ժյուրիի կազմում ներառված Ջենիֆեր Լոպեսը հետաքրքրվել է, թե ինչ կատարում է իրենց համար պատրաստել մասնակիցը, Ուեսթը փոքրիկ հատված է ներկայացրել իր Gold Digger հիթից:
Հայտնի է, որ կուլիսների հետևում Ուեսթին աջակցել է կինը` հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուեսթի մասնակցությամբ նախնական լսումների փուլը եթերով կհեռարձակվի հունվարին։










