Շարլիզ Թերոնը հանդես կգա սերիական մարդասպանների մասին սերիալի գործադիր պրոդյուսերի դերում

11:33 • 24.12.15

Netflix ընկերությունը միավորվում է Դևիդ Ֆինչերի և Շարլիզ Թերոնի հետ Mindhunter սերիալի վրա աշխատելու համար: Նախագծի սցենարը կգրի Ջո Փենհոլը, փոխանցում է rosbalt.ru-ն:

 

Սերիալի հիմքում կլինի 1996-ին հրատարակված Mind Hunter: Inside the FBI's Elite Serial Crime Unit գիրքը, որի հեղինակներն են Մարկ Օլշեյքերը և նախկին հատուկ գործակալ Ջոն Դուգլասը:

 

Ստեղծագործության իրավունքները պատկանում են Շարլիզ Թերոնին: Ֆինչերի հետ նա հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր, ընդ որում` Դևիդը կլինի նաև ռեժիսորի դերում:

 

Երկար տարիներ գործակալ Դուգլասը հետևել է ամենահայտնի մարդասպաններին և հանցագործներին: Գրքում պատմվում է ամենաաղմկահարույց հանցագործությունների մասին:

Շարլիզ Թերոնը հանդես կգա սերիական մարդասպանների մասին սերիալի գործադիր պրոդյուսերի դերում