Ջեյմս Քեմերոնը պատրաստ է սկսել «Ավատար- 2» ֆիլմի նկարահանումները (տեսանյութեր)

09:33 • 24.12.15

Ամենայն հավանականությամբ, 2017-ը հարուստ կլինի աղմկալի պրեմիերաներով. մայիսին նախատեսված է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 8-րդ մասի մեկնարկը, իսկ դեկտեմբերին էկրաններին կհայտնվի «Ավատար- 2» ֆիլմը, փոխանցում է filmpro.ru-ն:

 

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատմել է` ինչպես են առաջ շարժվում պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմի շարունակության աշխատանքները, երբ կսկսվեն նկարահանումները, ինչպես նաև նշել է պրեմիերայի ամսաթիվը:

 

Քեմերոնը հաստատել է, որ նախապատրաստական փուլն արդեն ավարտին է մոտենում:
«Մեր նպատակն է թողարկել ֆիլմը 2017-ի սուրբծննդյան տոներին: Ամենակարևորը, որ հաջորդ 3 ֆիլմերի յուրաքանչյուր մասը մյուսից բաժանվի ուղիղ մեկ տարով։ Իմ կարծիքով` նման գրաֆիկն ամբողջությամբ համապատասխանում է այդ ֆիլմերի սյուժետային շարքերի զարգացման տրամաբանությանը: Նրանցից յուրաքանչյուրը կունենա առանձին ավարտված կառուցվածք, սակայն միևնույն ժամանակ, նրանք բոլորը կպատմեն մի մեծ պատմություն»,- պատմել է ռեժիսորը:

 

Քեմերոնը հայտնել է, որ նախնական աշխատանքները գրեթե ավարտվել են, տևել են մոտ 2 տարի: Բոլոր արարածները և տեսարաններն արդեն ստեղծվել են: Սցենարի աշխատանքները շարունակվում են, սակայն մոտենում են ավարտին: Տեխնիկական մշակումն ավարտվել է:

 

Նկարահանման հարթակները և ենթակառուցվածքներն արդեն նախապատրաստվել են: Ռեժիսորը հայտնել է, որ նկարահանումները կսկսվեն 2016թ. հունվարին:

 

 

Ջեյմս Քեմերոնը պատրաստ է սկսել «Ավատար- 2» ֆիլմի նկարահանումները (տեսանյութեր)