Մելաձե եղբայրների համատեղ աշխատանքը՝ Սերգեյ Բեզռուկովի մասնակցությամբ նոր ֆիլմի համար (տեսանյութ)

15:15 • 24.12.15

Վալերի և Կոնստանտին Մելաձե եղբայրները ներկայացրել են իրենց հերթական համատեղ աշխատանքը` «Սերն ու Ծիր կաթինը» երգը, որը գրվել է հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովի մասնակցությամբ ամանորյա նոր ֆիլմի համար։

 

Ինչպես նշում է elle.ru-ն, «Ծիր կաթին» ամանորյա մելոդրաման պատմում է ամուսնալուծության եզրին կանգնած զույգի մասին, որը հունվարի 1-ին հայտնվում է այնպիսի չնախատեսված իրադարձությունների հորձանուտում, ինչի արդյունքում ակնհայտ է դառնում, որ սերը նրանց միջև դեռևս չի մարել:

 

«Դիտելով ֆիլմից մի հատված` ես հասկացա, որ այն պատմում է բավական բարդ, նույնիսկ դրամատիկ պատմության մասին: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ամանորյա պատմությունը պետք է երջանիկ ավարտ ունենա։ Կարծում եմ, որ այս գեղեցիկ երգը մարդկանց մոտ կառաջացնի լուսավոր թախիծով լի ջերմ զգացողություններ»,-նշել է Վալերի Մելաձեն:


 

Մելաձե եղբայրների համատեղ աշխատանքը՝ Սերգեյ Բեզռուկովի մասնակցությամբ նոր ֆիլմի համար (տեսանյութ)