Յաննիի տպավորիչ համերգը եգիպտական բուրգերի մոտ կհեռարձակվի հեռուստատեսությամբ
Աշխարհի ամենահայտնի ժամանակակից երաժիշտներից մեկը` ազգությամբ հույն Յաննին, ով այս տարվա հոկտեմբերին կենդանի հնչողությամբ բացառիկ համերգ է տվել եգիպտական հնագույն Գիզայի բուրգերի մոտ, իր համաձայնությունն է տվել համերգի հեռարձակման համար:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այն ամերիկյան հեռուստատեսությամբ կհեռարձակվի մարտին` հնարավորություն տալով միլիոնավոր մարդկանց վայելել արտասովոր համերգը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառումն ուղեկցվել է նվագախմբի ու անկրկնելի լուսային շոուի ուղեկցությամբ, ինչի արդյունքում Գիզայի բուրգերը վերածվել են իրական «հրաշալիքի»:
Մինչդեռ Եգիպտոսի իշխանությունները բողոքել են, որ թեպետ համերգն անչափ տպավորիչ էր, սակայն այն չափից ավելի ծախսատար է եղել երկրի համար։










