Իտալացի պոռնոաստղը առաջարկել է համապատասխան կրթություն տալ իտալական դպրոցներում

00:37 • 25.12.15

Իտալացի պոռնոաստղ Ռոկո Սիֆրեդին խնդրագրի նախաձեռնությամբ է հանդես եկել, հայտնում է France Presse-ը:

 

Ըստ այդմ՝ սեռական կրթությունը առաջարկվում է պարտադիր առարկա դարձնել իտալական դպրոցներում:

 

51-ամյա աշխարհահռչակ պոռնոդերասանն ասել է, որ պատրաստ է անձամբ հանդես գալ ուսուցչի դերում, քանի որ «սերը չնաշխարհիկ բան է»: Նա նշել է, որ իր 30 տարվա աշխատանքային փորձը իրեն ձեռնհաս է դարձնում:


Առայժմ նրա խնդրագիրը պաշտպանել է 21,600 հոգի: