Սերգեյ Բեզռուկովը ցավում է, որ Կիևն ուկրաինացիներին զրկում է ռուսական ու խորհրդային ֆիլմերից

09:32 • 25.12.15

Ուկրաինայի մշակույթի նախարարության «սև ցուցակում» ընդգրկված ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը ցավում է, որ նախարարության նախաձեռնությունները զրկում են երկրպագուներին խորհրդային և ռուսական կինոյից, սիրելի ֆիլմերից և արտիստների հետ շփումից, փոխանցում է РИА Новости-ն:

 

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը «երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող» ևս 43 մարդու է ներառել այդ ցուցակում: Այդպիսով՝ ցուցակում այժմ ընդգրկված է 83 մարդ:

 

«Շատ ափսոս, որ Ուկրաինայում կա նման վերաբերմունք սիրելի ֆիլմերի և արտիստների հանդեպ: Արվեստը պետք է քաղաքականությունից դուրս լինի»,- ասել է Բեզռուկովը:

 

Դերասանը նշել է, որ կյանքը դրանից չի փոխվում, ոչ մի ողբերգություն չկա, բացի խորհրդային կինոյի երկրպագուների հիասթափությունից։


 

Սերգեյ Բեզռուկովը ցավում է, որ Կիևն ուկրաինացիներին զրկում է ռուսական ու խորհրդային ֆիլմերից