Գերմանացի նախարարն առաջարկել է Հիտլերի գրքի մեկնաբանված հրատարակությունը ներառել դպրոցական ծրագրում

09:43 • 25.12.15

Գերմանիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Յոհաննա Վանկան առաջարկել է Ադոլֆ Հիտլերի Mein Kampf հայտնի գրքի մեկնաբանված հրատարակությունը ներառել դպրոցական ծրագրում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտի քննադատական հրատարակությունը հենց այդպիսի նպատակ ունի` ներդրում ունենալ քաղաքական կրթության մեջ։ Այն գրված է համապատասխան կերպ և հասկանալի է բոլորին»,- նշել է նախարարը:

 

Նա ողջունել է այն, որ ապագայում կհայտնվի գիտական աշխատանք, որում Հիտլերի խոսքերը չեն մնա անվիճելի:

 

«Դպրոցականները վաղ թե ուշ հարցեր են ունենալու և, ճիշտ է, որ նրանք կարողանան գտնել դրանց պատասխանները դասերի ընթացքում»,- ասել է Վանկան:

 

Նշվում է, որ գիտական մեկնաբանություններով գիրքը լույս կտեսնի 2016թ. սկզբին:

 


 

Գերմանացի նախարարն առաջարկել է Հիտլերի գրքի մեկնաբանված հրատարակությունը ներառել դպրոցական ծրագրում