Երևանյան համերգին Կուստուրիցան բեմ հրավիրեց ցանկացողներին՝ իր հետ պարելու (լուսանկարներ, տեսանյութեր)

20:35 • 25.12.15

Սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցայի երևանյան համերգը դինամիկ է ընթանում՝ լեփ լեցուն դահլիճում: Բեմում իսկական խենթություն է տիրում:

Նախ Կուստուրիցան ողջունեց հայերին, ասաց, որ ուրախ է Երևան ժամանելու կապակցությամբ, հետո բեմ հրավիրեց բոլոր ցանկացողներին՝ իր հետ պարելու:

Երգիչը սերբական հնչյունների ներքո պարային շարժումներ էր ցուցադրում ու կրկնել տալիս մի խումբ  երիտասարդների, ովքեր երջանիկ էին մեկ բեմում գտնվել հայտնի դերասանի հետ, պարել նրա հետ, շրջան կազմել:

Tert.am-ի թղթակցին հաջողվեց անգամ բեմի վրա «սելֆի» անել երգչի հետ ու նրա հետ նվագել հարվածային գործիքներով:  Հիշեցնենք, որ երգիչը Երևանում է ժամանել երեկ: 
 

Երևանյան համերգին Կուստուրիցան բեմ հրավիրեց ցանկացողներին՝ իր հետ պարելու (լուսանկարներ, տեսանյութեր)