«Ինֆերնո». պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը վերադառնում է նոր հանելուկներով (լուսանկարներ)

11:03 • 25.12.15

Հրապարակվել են առաջին կադրերն «Ինֆերնո» նոր թրիլլերից, որը նկարահանվել է Դեն Բրաունի 4-րդ գրքի մոտիվներով, որոնք Ռոբերտ Լենգդոնի արկածների մասին են:

 

2013-ին թողարկված վեպի սյուժեն որոշ չափով առնչվում է Դանթե Ալիգյերիի «Աստվածային կատակերգության» առաջին մասին, որը կոչվում է «Դժոխք», գրում է filmpro.ru-ն:

 

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի դերը 3-րդ անգամ կկատարի Թոմ Հենքսը: Նոր ֆիլմում հիմնական գործողություններն ընթանում են Վենետիկում և Ֆլորենցիայում: Ուշքի գալով իտալական հիվանդանոցներից մեկում` Լենգդոնը հայտնաբերում է, որ բացարձակ ոչինչ չի հիշում այն ամենից, ինչ տեղի է ունեցել վերջին 36 ժամվա ընթացքում:

 

Միևնույն ժամանակ, նա չի կարող բացատրել տարօրինակ առարկայի հայտնվելն իր իրերում: Արդյունքում բժիշկ Սիենա Բրուքսի հետ միասին նա վերադարձնում է հիշողությունը։ 

 

Լենգդոնը ստիպված է թաքնվել իրեն հետապնդող կին մարդասպանից: Պրոֆեսորը պետք է բացահայտի մի քանի գաղտնի կոդ և կանխի աշխարհի վերջը, քանի որ նրա բոլոր բնակիչներին սպառնում է մահացու վիրուսը:


 

«Ինֆերնո». պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը վերադառնում է նոր հանելուկներով (լուսանկարներ)