Հրապարակվել են «Պատերազմ և խաղաղություն» նոր սերիալից կադրեր (լուսանկարներ)

10:07 • 25.12.15

Հունվարին էկրաններին կհայտնվի Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի նոր տարբերակը, այս անգամ այդ աշխատանքը ստանձնել է բրիտանական BBC հեռուստաընկերությունը:

 

Հավանաբար, այդ 6 մասից բաղկացած սերիալը կարելի է անվանել նոր տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը: Նախ այն պատճառով, որ Տոլստոյն արդեն մեկ դարից ավելի համարվում է ազգային ձեռքբերում, և նրա վեպի բոլոր էկրանավորումները, հատկապես՝ արտասահմանյան, միշտ էլ մեծ ուշադրություն են գրավում: Եվ հետո, ֆիլմն արդեն հասցրել են քննադատել դասականի տեքստի չափազանց անկեղծ մեկնաբանման համար, ինչը միայն մեծացնում է հետաքրքրությունը:

 

Եվ ահա համացանցում հայտնվել են նոր կադրեր՝ ֆիլմի դերակատարներ Լիլի Ջեյմսի (Նատաշայի դերում) և Ջիլիան Անդերսոնի (Աննա Պավլովնա Շերերի դերում) մասնակցությամբ:

 

"Война и мир": новые кадры с Лили Джеймс и Джиллиан Андерсон (фото 1)

"Война и мир": новые кадры с Лили Джеймс и Джиллиан Андерсон (фото 2)

 

"Война и мир": новые кадры с Лили Джеймс и Джиллиан Андерсон (фото 3)

 

"Война и мир": новые кадры с Лили Джеймс и Джиллиан Андерсон (фото 4)

"Война и мир": новые кадры с Лили Джеймс и Джиллиан Андерсон (фото 5)

 

 

Հրապարակվել են «Պատերազմ և խաղաղություն» նոր սերիալից կադրեր (լուսանկարներ)