Ռուսաստանում թանգարանները անվճար կդառնան անչափահասների համար
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ այդ երկրի թանգարանները անվճար կլինեն մինչև 16 տարեկան երեխաների համար:
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ նախարարն ասել է, որ նման որոշում է կայացվել փորձարկման արդյունքում, որի շրջանակներում ՌԴ-ի սուբյեկտների գրեթե կեսում երեխաները այս տարի կարողացել են թանգարաններ այցելել անվճար:
Նախարարը ընդգծել է, որ իշխանությունները հայթայթել են միջոցներ, որոնցով այս նախաձեռնության դիմաց կփոխհատուցեն թանգարաններին:










