Եթե ուզում ենք նվագախումբը քանդենք, մեզ գլխավոր դիրիժոր պետք չէ. Կարեն Դուրգարյան

13:57 • 26.12.15

Նվագախմբին ստաբիլ դիրիժոր է պետք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Օպերայի թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն՝ անդրադառնալով թատրոնում տեղի ունեցած վերջին փոփոխություններին, որոնց արդյունքում, լուծարվել էր գլխավոր դիրիժորի պաշտոնը:

«Գիտեք՝ հուզված եմ ու ցնցված: Եթե նվագախումբը ստաբիլ դիրիժոր չունենա, չի կարողանա ապահովել ավանդույթները, բարձրացնել որակը»,- նշեց Կարեն Դուրգարյանը՝ շեշտելով, որ եթե նպատակ կա թատրոնը քայքայելու, ապա կատարված քայլը՝ ճիշտ է: «Եթե ուզում ենք նվագախումբը քանդենք, գլխավոր դիրիժոր մեզ, այո, հարկավոր չէ»,- ընդգծեց Դուրգարյանը:

Նա նկատեց նաև, որ գեղարվեստական ղեկավարը գլխավոր դիրիժոր լինել չի կարող:  «Գեղարվեստական ղեկավար կարող է լինել նկարիչը, դիրիժորը, երգիչը… Թատրոնում կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք նվագախումբ չեն ղեկավարել, դրա համար կա գլխավոր դիրիժորի պաշտոն: Ինձ որևէ մեկը չի կարող հանել, ես ունեմ իմ մասնագիտությունը, ես այն տարիքում եմ, երբ դեռ սովորելու, նոր բան սովորելու, հնարավորություն ունեմ: Իսկ պաշտոնը հանելը… Մենք, որ հաց ու պանիր ենք կերել, իրար հետ ենք կերել, աշխատավարձ՝ իրար հետ չենք ստացել»,- ընդգծեց նա:

 

Եթե ուզում ենք նվագախումբը քանդենք, մեզ գլխավոր դիրիժոր պետք չէ. Կարեն Դուրգարյան