Ռուսական «Голос» հեռուստանախագծի հաղթող է դարձել քահանան (տեսանյութեր)
Ռուսական «Голос» հեռուստանախագծի հաղթող է դարձել քահանա Ֆոտին։ Նրա օգտին քվեարկել է հեռուստադիտողների 76 տոկոսը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հեռուստանախագծի 4-րդ սեզոնի եզրափակիչը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի երեկոյան։ Այն հեռարձակվել է ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերով։
Հաղթողը շնորհակալություն է հայտնել իր «ուսուցչին»՝ երգիչ Գրիգորի Լեպսին, և ողջ թիմին։ Եզրափակիչ փուլում նա ևս մեկ անգամ կատարել է Per te («Քեզ համար») երգը։











