Ստալոնեն աճուրդում վաճառել է Սեննայի սաղավարտը և Ալիի ձեռնոցները
Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն աճուրդին վաճառել է «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավում աշխարհի եռակի չեմպիոն Այրտոն Սեննայի սաղավարտը, ինչպես նաև բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի ձեռնոցները, գրում է lenta.ru-ն:
Սաղավարտը, որը Սեննան անձամբ նվիրել է Ստալոնեին 1994 թվականին, վաճառվել է աճուրդում 43,75 հազար դոլարով: Այն ձեռք է բերել Նյու Յորքի 69-ամյա բնակիչը: Ալիի ձեռնոցները վաճառվել են 47,5 հազար դոլարով:
«Այդ առարկաները իմ կյանքի մի մասն են եղել, և դրանցից ամեն մեկի հետ կապված են թանկարժեք հիշողություններ: Բայց պահ է գալիս, երբ բավական են հիշողությունները, իսկ առարկաներն արդեն պետք չեն»,- ասել է Ստալոնեն:










