Ամերիկացի նկարիչը գեղեցիկ պատկերներ է ստանում հրավառիչներ պայթեցնելով (տեսանյութ)

20:39 • 27.12.15

Business Insider-ը ներկայացրել է ամերիկացի նկարիչ Դրյու Լաուսմենին, ով արվեստի նոր ժանր է ստեղծել:

Արտիստը գեղեցիկ պատկերներ է նկարում ոչ թե սովորական վրձինով, այլ հրավառիչներով: Նա հրավառիչներն ամրացնում է ներկի մեջ թաթախված ձողերի ծայրերին և վառում դրանք ծխախոտի օգնությամբ, ապա պահում է այն կտավի վրա:

Նման եղանակով ստեղծված պատկերները շատ նման են հեռավոր գալակտիկաների տեսարաններին:

Հրավառիչներով նկարելու տեխնիկան Լաուսմենը սկսել է զարգացնել 2011-ին: Նկարչի խոսքով իր ստեղծած տեխնիկան այնքան էլ անվտանգ չէ: Նա գրեթե միշտ այրում է մատները:

 

This artist makes paintings with firecracker explosions.For more about Drew Lausman and "explosionism": https://www.etsy.com/shop/Explosionism

Posted by INSIDER on Friday, 11 December 2015
Ամերիկացի նկարիչը գեղեցիկ պատկերներ է ստանում հրավառիչներ պայթեցնելով (տեսանյութ)