«Տանը միայնակ» ֆիլմի չարագործը պատասխանել է գլխավոր հերոսին (տեսանյութ)
Համացանցում վերջերս հայտնվել է «Տանը միայնակ» ֆիլմի հայտնի հերոս Քևին ՄքԱլիսթերի մասին հոլովակ, որում նա արդեն մեծ է։ Դրան ի պատասխան ֆիլմի չարագործ Դենիել Սթերնը նոր հոլովակ է թողարկել, գրում է buro247.ru-ն։
Դենիել Սթերնը, ով էկրաններին մարմնավորել է գողին, վերադարձել է իր դերին կարճ հոլովակում, որը նա ձայնագրել է Սուրբ Ծննդի առթիվ և տեղադրել է YouTube-ում:
Դա դարձել է յուրահատուկ պատասխան Մաքոլեյ Կալկինի հոլովակին, որտեղ նա կատարել է մեծացած Քևին ՄքԱլիսթերի դերը:
Հոլովակում Սթերնը խնդրում է իր համախոհ Հարիին գալ իր հետևից և փրկել Քևինից:
«Փոքրիկ տղան վերադարձել է: Ես տեսել եմ նրան համացանցում: Նա կգա մեր հետևից, երդվում եմ»,- սարսափահար բղավում է Սթերնը:










