Ինչպես Ավո Ուվեզյանը մեգահիթ ստեղծեց Ֆրենկ Սինատրայի համար

21:40 • 28.12.15

The New York Times-ը անդրադարձել է հանրահայտ երաժիշտ Ավո Ուվեզյանի և լեգենդար կատարող Ֆրենկ Սինատրայի համագործակցությանը, ով այս տարի նշում է ծննդյան 100-ամյակը:

Ուվեզյանը հիշում է, որ Strangers in the Night մեգահիթը ստեղծվել է այն բանից հետո, երբ իրեն ու Սինատրային ծանոթացրել է ընդհանուր ընկերներից մեկը: Երգն ի սկզբանե վերնագրված է եղել «Կոտրված կիթառ»: Սակայն Սինատրային դուր չի եկել երգի նախնական տեքստը... Այսօր 89-ամյա Ուվեզյանը ասում է, որ հանրահայտ երգը բավականին պարզունակ է:

Աղբյուրը նաև մանրամասն ներկայացնում է Ուվեզյանի գործունեությունը, ով նախքան Նյու Յորք տեղափոխվելը Իրանի շահի անձնական երաժիշտն էր: Իսկ Սինատրայի հետ համագործակցությունից հետո զբաղվել է նաև սիգարագործությամբ:

Մեջբերվում է Ուվեզյանի խոսքն այն մասին, թե ինքը մտքում հաշվում է հայերեն, հայհոյելու համար լավագույն լեզուն է համարում թուրքերենը, իսկ գեղեցիկ կանանց մասին երազում է ֆրանսերեն:

 

Ինչպես Ավո Ուվեզյանը մեգահիթ ստեղծեց Ֆրենկ Սինատրայի համար