Համացանցում Էրդողանի և Պուտինի մասին մուլտֆիլմ է հայտնվել (տեսանյութ)
Թուրքերը մուլտֆիլմ են նկարահանել իրենց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որը «տեղն է դնում» ռուս նախագահ Վլադիմիր Պուտինին` ոտքով հարվածելով նրան։ Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում, գրում է Обозреватель-ը:
Մուլտֆիլմում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գալիս են փողոցային տղաների ակումբ` Պուտինի հետ հանդիպման: Վերջինս նրանց դիմավորում է մարզահագուստով և իրեն վատ պահում:
Պուտինը հարվածում է Մերկելի հետույքին և գարեջուր ուզում։ Այդ ժամանակ միջամտում է Էրդողանը, ով հարվածում է Պուտինին, և ռուս առաջնորդը փախչում է:










