Փարիզի ահաբեկչությունների ժամանակ վիրավորված երգչուհին դուրս է եկել կոմայից

10:20 • 28.12.15

Երգչուհի Լաուրա Կրուան, ով մի քանի հրազենային վնասվածք էր ստացել Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկիչների հարձակման ժամանակ, դուրս է եկել երկարատև կոմայից, գրում է gazeta.ru-ն:

 

31-ամյա երգչուհին 10 վիրահատություն է տարել, այդ թվում՝ սրտի շրջանում փամփուշտի դուրսբերման վիրահատություն:

 

«Նրա առաջին հարցն այն մասին էր, թե ինչ է տեղի ունեցել: Նրան այժմ տանջում են մղձավանջները: Նա գիտի, որ շատ մարդիկ են մահացել: Նա չափազանց շատ հարցեր է տալիս»,- ասել է Լաուրայի ավագ եղբայր Սեբաստյան Կրուան:

 

Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Սրճարանների վրա կրակելու, «Բատակլանում» պատանդներ վերցնելու և «Ստադ դե Ֆրանս»-ի մոտ պայթյունների հետևանքով շուրջ 130 մարդ է զոհվել:

 

Փարիզի ահաբեկչությունների ժամանակ վիրավորված երգչուհին դուրս է եկել կոմայից