2015 թ. առավել հաճախ անօրինական ճանապարհով ներբեռնել են «Գահերի խաղը» սերիալը
«Գահերի խաղը» սերիալը դարձել է 2015 թվականի ամենահայտնի ֆիլմը Torrent-ից օգտվողների շրջանում, գրում է interfax.ru-ն:
BitTorrent թրեքերի տվյալների համաձայն՝ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի վեպերի էկրանավորման հինգերորդ եթերաշրջանի սերիաները ներբեռնել է 14 միլիոն 400 հազար օգտատեր:
Ընդ որում՝ TorrentFreak պորտալը նշում է, որ այդ թվերը չեն ներառում այլ թրեքերների կամ սերիալը անօրինական ձևով օնլայն դիտելու համար այլ ծառայությունների ցուցանիշները:
Երկրորդ տեղում է հայտնվել ևս մեկ ամերիկյան սերիալ՝ «Քայլող մեռելները». ներբեռնել է 7,5 միլիոն օգտատեր:
Երրորդ տեղում է «Մեծ պայթյունի տեսությունը»՝ 4,4 միլիոն ներբեռնումով:










