Շրի Լանկայի նախագահն առաջարկել է դաժանորեն պատժել Էնրիկե Իգլեսիասի համերգի կազմակերպիչներին

10:09 • 28.12.15

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան դժգոհ է մնացել հայտնի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասի` մայրաքաղաք Կոլոմբոյում տեղի ունեցած համերգի կազմակերպիչներից։ Ուստի՝ նախագահն առաջարկել է համերգի կազմակերպիչներին դաժանորեն պատժել` նրանց հարվածներ հասցնելով թունավոր կատվաձկան պոչերով:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, սիրված երգչի համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նախագահին հատկապես դուր չի եկել այն փաստը, որ Իգլեսիասի` իգական սեռի բազմաթիվ  երկրպագուներ հանել են իրենց կրծկալներն ու դրանք նետել երգչի վրա: Բացի այդ, նրանցից շատերը բարձրացել են բեմ ու փորձել համբուրել Իգլեսիասին:

 

«Սա չափից ավելի ոչ քաղաքակիրթ պահվածք է, որն ամենևին էլ բնորոշ չէ մեր մշակույթին»,-ասել է Սիրիսենան` հավելելով, որ տվյալ պարագայում ամենևին էլ պարտադիր չի համարում կրծկալները հանած կանանց ու աղջիկներին պատժելը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ համերգը կազմակերպվել է Իգլեսիասի` «Սեր և սեքս» համաշխարհային շրջագայության շրջանակներում: Կազմակերպիչները դեռևս որևէ կերպ չեն արձագանքել Շրի Լանկայի նախագահի քննադատությանը:
 

Շրի Լանկայի նախագահն առաջարկել է դաժանորեն պատժել Էնրիկե Իգլեսիասի համերգի կազմակերպիչներին