Ֆիլիպ Կիրկորովը, նրա երեխաներն ու շքեղ առանձնատունը՝ ամանորյա ֆոտոշարքում (լուսանկարներ)

11:02 • 29.12.15

Նոր տարվա նախաշեմին երգիչ Ֆիլիպ Կիրկորովը լրագրողներին հրավիրել է իր առանձնատուն` երեխաների հետ ծանոթացնելու համար, գրում է Обозреватель-ը:

 

Երջանիկ երգիչը, դուստրը` Ալլա Վիկտորյան, և որդին` Մարտինը, հայտնվել են HELLO ամսագրի շապիկին:

 

Տան ճաշասրահում և հյուրասենյակում գերիշխող է իտալական նեոդասական ոճը` հարմարավետ փափուկ բազկաթոռներ, կաշվե բազմոցներ: Լայն լուսավոր հյուրասենյակում առկա են գերմանացի դիզայներ Թոմաս Հոֆմանի աշխատանքները: Եվ ամենուր խաղալիքներ են` մեքենաներ, երկաթգծեր, տիկնիկներ, փափուկ նապաստակներ:

 

Դեռ նախաշեմից պարզ է, որ այստեղ աշխարհը պտտվում է 2 երեխաների շուրջ: Նրանց համար նույնիսկ դեկտեմբերի սկզբից զարդարել են տունն Ամանորի համար: Յուրաքանչուր սենյակում տեղադրվել են տոնածառեր:

 

 

Ֆիլիպ Կիրկորովը, նրա երեխաներն ու շքեղ առանձնատունը՝ ամանորյա ֆոտոշարքում (լուսանկարներ)