Մահացել է Motorhead ռոք խմբի առաջատարը

08:52 • 29.12.15

Յոթանասունմեկ տարեկանում քաղցկեղից մահացել է Motorhead բրիտանական հարդ-ռոք խմբի վոկալիստ և հիմնադիր Լեմի Քիլմիսթերը: Այդ մասին հայտնում է Facebook սոցիալական ցանցում խմբի պաշտոնական էջը, գրում է korrespondent.net-ը:

 

«Մեր հիանալի ընկեր Լեմին կյանքից հեռացավ չափազանց ագրեսիվ քաղցկեղի դեմ կարճատև պայքարից հետո»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ երաժիշտն իմացել էր իր հիվանդության մասին ընդամենն օրեր առաջ՝ դեկտեմբերի 26-ին։

 

Խումբը ստեղծվել է 1975 թվականին բասիստ, վոկալիստ և տեքստերի հեղինակ Յան Ֆրեյզեր Քիլմիսթերի կողմից, ով հայտնի է Լեմի անունով:

Մահացել է Motorhead ռոք խմբի առաջատարը