Բրազիլիայում հսկայական ժայռաբեկորը պոկվել-ընկել է բնակելի թաղամասի վրա

21:47 • 02.01.16

Բրազիլիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Վիլա Վելյա քաղաքում ժայռից պոկված հսկայական բեկորն ընկել է բնակելի թաղամասի վրա:

 

Ինչպես հայտնում է LifeNews-ը, միջադեպի հետևանքով մոտ 400 մարդ լքել են իրենց տները: Ընդհանուր առմամբ, ամբողջությամբ փլուզվել է 4 տուն, զոհեր չեն գրանցվել, կա 14 վիրավոր:
 

Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:

 

Բրազիլիայում հսկայական ժայռաբեկորը պոկվել-ընկել է բնակելի թաղամասի վրա