Թուրքիայի վարչապետն ասել է, որ ո՛չ ինքն է խփել ռուսաստանյան օդանավը, ո՛չ էլ նման հրաման տվել

16:13 • 03.01.16

Թուրքիայի վարչապետ Ահմաթ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմական օդանավը խփելու հրաման չի տվել, հայտնում է Russia Today-ը:

Աղբյուրն արձանագրում է, որ ժամանակի հետ փոփոխություններ են կրում Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները նրա մասին, թե ինչպես է խփվել ռուսաստանյան օդանավը:
 

Նա, մասնավորապես, ասել է, որ ինքը չի խփել ո՛չ այդ օդանավը, ո՛չ էլ «ռուսաստանյան օդանավը խփելու կոնկրետ գրավման է տվել»: Այժմ նա ասում է, որ օդային տարածքի խախտման հարցերով որոշումներ կայացնելու լիազորություն է տվել գլխավոր շտաբի պետին: Վերջինս էլ նույն լիազորությունը փոխանցել է Թուրքիայի ռազմա-օդային ուժերի հրամանատարությանը:

Դավութօղլուի նոր հայտարարությունը, ըստ էության, հակասում է ավելի վաղ արված հայտարարությանը, որի համաձայն էլ բոլոր հրամանները Թուրքիայի զինուժին նա է տալիս:
 

Թուրքիայի վարչապետն ասել է, որ ո՛չ ինքն է խփել ռուսաստանյան օդանավը, ո՛չ էլ նման հրաման տվել