Ֆրանսիայի օդուժը ոչնչացրել է Սիրիայում գտնվող ԻՊ-ի հրթիռների պատրաստման կենտրոնը

21:34 • 03.01.16

Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում տեղակայված կենտրոնը, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման  գրոհայիններն ավիացիոն հրթիռներ էին պատրաստում:

Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կայքը:

«Արշավն իրականացրել են հրթիռներով համալրված Rafale տեսակի 4 ինքնաթիռ, որոնք համագործակցել են միջազգային  կոալիցիայի ինքնաթիռների հետ», - ասվում  է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով` հրթիռների պատրաստման կենտրոնը գտնվում էր Հալեպից մի քանի կմ հեռավորությամբ:

 

Ֆրանսիայի օդուժը ոչնչացրել է Սիրիայում գտնվող ԻՊ-ի հրթիռների պատրաստման կենտրոնը