Վատիկանը ճանաչել է Պաղեստին պետությունը

14:12 • 03.01.16

Ուժի մեջ է մտել համաձայնագիրը, որով Վատիկանն անցած տարի դե ֆակտո ճանաչել էր Պաղեստին պետությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հռոմի Պապի նստավայրի հայտարարությունը:


Անցած տարվա հունիսին Վատիկանն իր առաջին համաձայնագիրն էր ստորագրել Պաղեստինի հետ:

Փաստաթղթում Պաղեստինն անվանված է «պետություն»:

Համաձայնագրով նախատեսվում է քայլեր ձեռնարկել Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտության լուծման ուղղությամբ:

ՄԱԿ-ը Պաղեստինին պետության կարգավիճակ էր շնորհել 2012-ին:  Ի դեպ, թե ՛ Պաղեստինը,  թե ՛ Վատիկանը ՄԱԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեն:
 

Վատիկանը ճանաչել է Պաղեստին պետությունը