Ռուսաստանում բնակելի շենքում երեխաները հրդեհի զոհ են դարձել

13:19 • 03.01.16


Ռուսաստանի Յարոսլավլի շրջանի Պեսոչնոյե Ռիբինսկոյե գյուղի փայտյա երկհարկ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել:

 

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ հրդեհին զոհ է գնացել 6 մարդ, այդ թվում՝ 3 երեխա: Երեխաները մեկից երեք տարեկան են:

 

35 հրշեջ է պայքարել հրդեհի մարման համար, աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են:

Ռուսաստանում բնակելի շենքում երեխաները հրդեհի զոհ են դարձել