Երևանում վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է

10:36 • 03.01.16

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/Ա շենքի դիմաց 1991 թ. ծնված Արայիկ Ս.-ն «Լանսիա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Էմմա Թադևոսյանին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
 

Հունվարի 2-ին, ժամը 13.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Էմմա Թադևոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
 

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Երևանում վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է